Ցասման օջախներ և ընդվզումներ են լինելու, Փաշինյանը լավ գիտի և մահու չափ վախենում է դրանից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Ցասման օջախներն ավելանալու են, հասարակական-քաղաքական մեծ և փոքր մասշտաբի ընդվզումներ են լինելու։ Փաշինյանը լավ գիտի և մահու չափ վախենում է նշվածներից։ Այն քաղաքացիները, ում Փաշինյանը խաբել է 2018-ին և 2021-ին, առաջինն են փողոց դուրս գալու ու մեզ հետ պայքարելու։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ընդգծեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մամիջանյանի խոսքով, այս պայքարը լինելու է գաղափարի պայքար, հարցը մեկն է՝ ուզո՞ւմ ենք ապրել այս երկրում, թե ոչ, ուզո՞ւմ ենք այս երկիրը գոյություն ունենա, ուրեմն պետք է փողոց դուրս գալ և պայքարել։ Անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյանքին և նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին՝ Մամիջանյանը ընդգծեց, որ ԱՀ նախագահին քննադատելուց զերծ կմնա, քանի որ Արցախում որոշ գործիչներ այս օրհասական պահին իշխանության կեղտոտ կռիվ են տալիս՝ օգտագործելով ադրբեջանական թեզերը և առաջարկները։

«Արցախից հնչող սվաղված հայտարարությունները դրական արդյունք չեն տա, Արցախի և Հայաստանի քաղաքացին գիտի՝ ով է այս իրավիճակի մեղավորը, զարմանալի է, որ որոշ պաշտոնյաներ չեն համարձակվում խոսել»,- ավելացրեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ