ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news
Եթե փետրվարին Ադրբեջանն ասում էր, թե բնապահպանական ակցիան իր կողմից չի կազմակերպվել, այլ քաղաքացիական անձանց ինքնաբուխ գործողություն է, հիմա նման բան ասելու հնարավորություն չունի, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է բացառապես Ադրբեջանի պետական կառույցների գործողությունների պատճառով: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատվում և էլ ավելի է ամրապնդվում Ադրբեջանի կառավարության պատասխանատվությունը ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամի համար։
Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանի չակերտավոր բնապահպանական ակտիվությունը շարունակվում է և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակի։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ