ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին՝ ելույթ ունենալով Նախիջևանում կազմակերպված «Կլիմայի փոփոխությանը նպաստող էկոլոգիական ջրային խախտումները» գիտաժողովում հայտարարել է, թե իբր Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի էկոլոգիական միջավայրի վրա։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե Հայաստանի կողմից թունավոր թափոններ են նետվում Ադրբեջան հոսող գետեր, որի հետևանքով «հարյուրավոր թռչուններ և ձկներ են ոչնչացվել»։
--00—ՅՄ