ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news
Հուլիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլիի հետ։
Վրաստանում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ՝ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի։ Կարևորվեց երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև համագործակցության ակտիվացումը՝ ԵՄ հետ փոխգործակցության և համապատասխան օրենսդրական դաշտի բարելավման հարցում կուտակված փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով։
ՀՀ դեսպանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ հումանիտար ճգնաժամը։
--00—ՍՊ