ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24news
Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասա ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում», - հավելեց Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, թե վթարի են ենթարկվել Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները։
--00—ՍՊ