ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Ի՞նչ պետք է ասի Արայիկ Հարությունյանը, շրջափակումը նրա կառավարման պատճառով է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Արշակյանի համոզմամբ, Արցախի նախագահը ոչ թե պետք է ուղերձով հանդես գա, այլ հաշվետվություն ներկայացնի հայ ժողովրդին, թե ինչ է արել և ինչու ենք այս վիճակին հասել։ Արշակյանը նաև նշեց, որ Փաշինյանն էլ պետք է ասի, թե երբ է խաբել, առաջ նա ասում էր՝ Արցախը Ադրբեջան է, իսկ հիմա էլ պնդում է, թե Ադրբեջան է, հիմա ո՞րն է ճիշտը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ