ՌԴ-ն հաստատել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

f64b56dbc00297_64b56dbc002d8.thumb (1).jpg

Ռուսաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ռուսական կողմը հաստատել է մոտ ժամանակներս Մոսկվայում ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը՝ բարձր մակարդակով քննարկելու պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը՝ հիշյալ փաստաթուղթը ստորագրելու համար»,- ասվում է հաղորդագրութունում:

--00—ԶՀ