ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում հոկտեմբերի 14-ին ՌԴ նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից։
Հոկտեմբերի 14-ին Աստանայում նախատեսված հանդիպումը տեղի կունենա ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ