ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
«Եռակողմ հայտարարությունը, ի թիվս այլ բաների, ներառում է նաև խաղաղության պայմանագրի մշակումը»։ Այս մասին այսօր իր ամենշաբաթյա ելույթում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարավային Կովկասում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման լավագույն երաշխիքը ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրականացման արագ թարմացումն է, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին»,–ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը` մեկնաբանելով Երևանի առաջարկը՝ ստորագրել չհարձակման մասին պայմանագիր։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ