Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացվի, և բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն․ Կովաչև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

Screenshot_5

Ուրախալի է տեսնել առաջընթաց Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում որոշ կարևոր կետերում։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը։

«Երկու երկրների միջև բանակցությունները պետք է շարունակվեն, մինչդեռ զուգահեռաբար պետք է որքան հնարավոր է շուտ վերացվի Լաչինի միջանցքի շրջափակումը, և բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է հումանիտար օգնության և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիություն ունենա, որպեսզի խուսափի լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամից»,- գրել է նա։

--00—ՅՄ