ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։
«Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- այս մասին նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։
--00—ՍՊ