Սեփական տան ավտոտնակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի 32-ամյա ծառայողի կախված դին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24news

Screenshot_2

Այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի տներից մեկի ավտոտնակում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Մելքոնյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և ավագ քննիչ Մուրադյանի գլխավորությամբ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ