Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հետո աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

Screenshot_5

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 24-26-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    38.70C (1989 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        13.60C (1960 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   25.30C

--00—ՅՄ