ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Ըստ «Спорт-Экспресс-ի՝ բացի իտալական «Լացիոյից», իսպանական «Սևիլիան» ևս ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին, հաղորդում է Armsport-ը։
20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են հետաքրքրվել հոլանդական «Ֆեյենորդն» ու «Այաքսը», սակայն այս տարբերակները քիչ հավանական են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել իտալական «Լացիոն» և բանակցում է մոսկովյան ակումբի հետ։
--00—ՍՊ