ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Լուիս Արկոնադան արձագանքել է իսպանական թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հիվանդության մասին տեղեկատվությանը։ Երեքշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, իսպանական լրատվամիջոցները հայտնել են, որ հայկական արմատներով ռուս կիսապաշտպանը բաց է թողել թիմի մարզումը հիվանդության պատճառով, փոխանցում է Armsport-ը։
«Արսենն իսկապես հիվանդ է։ Նա բարձր ջերմություն ունի։ Բայց ոչ մի լուրջ բան, նա չի պատրաստվում մահանալ (ծիծաղում է)»,- Արկոնադայի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Զախարյանը մինչ այս երկու անգամ խաղադաշտ է դուրս եկել Սան Սեբաստիանը ներկայացնող թիմի կազմում․ կիսապաշտպանը «Լաս Պալմասի» հետ խաղում (0:0) անցկացրել է 16, իսկ «Գրանադայի» հետ խաղում՝ 12 րոպե (5:3): Զախարյանն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Իսպանիայի առաջնության շրջանակում հաջորդ հանդիպումը «Ռեալ Սոսյեդադը» կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին:
--00—ՍՊ