2019-ից հետևում ենք Զախարյանին․ Ռեալ Սոսյեդադի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

դդ

 

«Ռեալ Սոսյեդադի» նախագահ Հոկին Ապերրիբայը խոսել է Մոսկվայի «Դինամոյից» հարձակվողական ոճի կիսապաշտպան Արսեն Զախարյանի տեղափոխության մասին, փոխանցում է Armsport-ը։ 

«Զախարյանին հետևում ենք 2019 թվականից։ Մենք ունենք խաղացողի վերաբերյալ 33 հաշվետվություն: Մենք ուշադիր հետևում էինք նրա խաղին, և 2022 թվականի ամռանը հարցրինք նրա հասանելիության մասին։ Երբ հասկացանք, որ Սիլվան չի խաղալու, հասկացանք, որ սա այն խաղացողն է, որը մեզ պետք է։ Եվ մենք գնացինք նրա հետևից»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հոկին Ապերրիբայը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ Սոսյեդադը» 12 միլիոն եվրո գումարած բոնուսներ է վճարել «Դինամոյի» կիսապաշտպանի համար։

--00—ՍՊ