ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
Ազգային հեղինակությունները պետականության հենասյուներն են։ Նրանք ծնվում են պահի թելադրանքով և ձևավորվում իրադարձությունների պահանջով։
Հայոց նորագույն շրջանն ունեցել և ունի արածով ու թողածով առանձնացման արժանի նման հեղինակություններ, որոնցից, ցավոք, գնահատվել և գնահատվում են հիմնականում նրանք, ովքեր արդեն մեզ հետ չեն։
Երանի այն օրվան, երբ հայն ունակ կլինի իր հեղինակություններին գնահատել նաև կենդանության ժամանակ, այլ ոչ միայն երկնային կյանքում։
--00—ՍՊ