ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24news
Թուրքիայի՝ Անթալիա նահանգի Քեմեր քաղաքին հարակից անտառային տարածքներում հրդեհ է։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են կամավորներ, 22 ուղղաթիռ և 10 ինքնաթիռ։ Հայտարարվել է, որ մինչ այս պահն արդեն վառվել է ավելի քան 200 հեկտար անտառածածկ տարածք, փոխանցում է Ermenihaber.am-ը։
«Կարծում ենք, որ կրակը շուտով հսկողության տակ կառնվի, քանի որ ուղղաթիռներին ջուր մատակարարող վայրը շատ մոտ է։ Մեր ամենամեծ դժվարությունն այն է, որ ցամաքային ճանապարհով չենք կարողանում կրակը մարել»,- նշել է Քեմերի քաղաքապետը։
Վերջինս նաև հավել է, որ հրդեհի բարձրությունը հասել է 900-950 մետրի և անընդհատ տարածվում է, բայց բնակավայրերին սպառնացող վտանգ առայժմ չկա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ