Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է նրա համար, որ չէր ուզում արժանանալ Սումգայիթի հայերի ճակատագրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

ss

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․



44-օրյա պատերազմից հետո, ի հաշիվ հազարավոր բռնատեղահանվածների, Ստեփանակերտը դարձել է ավելի մարդաշատ ու բազմակարծիք...Փողոցներում կամ բակերում իրար հանդիպելուց մարդիկ զրուցում են ամենատարբեր թեմաներից ու հիմնախնդիրներից, անում տարաբևեռ դատողություններ, բայց. վերջում, չնայած ստեղծված ծանր կացությանը, հանգում նույնաբովանդակ եզրակացության, այն է՝ անկախ բոլոր դժվարություններից, միևնույն է, Արցախը նորից լինելու է ազատ և երջանիկ...

...Այդպես էր նաև երեկ՝ Ստեփանակերտից Երևան տեղափոխվող հիվանդ արցախցուն թշնամու կողմից առևանգման լուրը լսելուց հետո...

...Իսկ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել և մեղադրվում է նրա համար, քանի որ չէր ուզում արժանանալ նույն այն հայրենակիցների ճակատագրին, որոնք մորթվել ու հաշմվել են 1988-ին՝ Սումգայիթում, 1990-ին՝ Բաքվում, 1991-ին՝ Գետաշենում ու Շահումյանում... Նա պարզապես ուզում էր ապրել իր հայրենի օջախում ազատ, երջանիկ ու հայեցի...:

 

--00—ՍՊ