ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Անտանելի է ապրել մի իրականությունում, որտեղ ժողովրդի «ընտրյալը», բառիս բուն իմաստով, թքում է ժողովրդի երեսին, իսկ հետո ամբարտավանորեն հայտարարում, թե իբր «ես հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ, ումից դուք միշտ փախչելու եք...»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Այսքանից հետո ախր ինչպե՞ս կարելի է հանդուրժել մի «հեղափոխական» փողոցայինի, որն զբաղեցնելով երկրի օրենսդիր իշխանության ղեկավարի աթոռը, իր կատարածի համար ոչ միայն չի զղչում, այլև նրան տեսնելուց մենք պիտի փախչենք...
Սա արդեն վերջն է ժողովուրդ ջան, իսկ մենք դեռ շարունակում ենք փնտրել այս վիճակում հայտնվելու պատճառները...»։
--00—ՅՄ