91-92-ին պայքարող ազգ էինք, նորից այդպիսինն ենք դառնալու, մեր թշնամինները այլ տարբերակ չեն թողնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Screenshot_3

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․ «Առավոտյան Ստեփանակերտի «պիտաչոկում» նստած, բջջայինով լրահոսն էի «քրքրում»: Քիչ անց ինձ միացավ մի անծանոթ քաղաքացի... Լռությունն ինքը խախտեց.

-Ի՞նչ եք կարծում, ինչով կավարտվի այս ամենը...

-Լավ կլինի,-ժպտալով պատասխանեցի և շարունակեցի բջջայինս <<քրքրել...>>

-Այդպե՞ս եք կարծում...

-Իսկ այլ տարբերակ ունե՞նք...

-Ախր վիճակը շատ ծանր է, անգամ 91-92-ին չէր այսպես...

-Այն ժամանակ ավելի ծանր էր, պարզապես, մենք էինք ուրիշ...

-Այսինքն...

-Այսինքն, 91-92-ին մենք պայքարող ազգ էինք, իսկ այսօր, իքներդ եք տեսնում... Բայց, միևնույն է, ուզենք, թե չուզենք, նորից այդպիսինն ենք դառնալու, մանավանդ, որ մեր թշնամինները (արտաքին, թե ներքին) մեզ այլ տարբերակ չեն թողնում...

Նորից լռություն տիրեց. զրուցակիցս խորհում էր, իսկ ես բջջայինով շարունակում <<քրքրել>> լրահոսը... Հուսով եմ իրար հասկացանք»։

--00—ՅՄ