ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Տիգրան Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Խորենացի 35), որտեղ իրացվող սննդամթերքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության:
Փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Պատրաստի շաուրմա հացով» և «Պատրաստի շաուրմա լավաշով» արտադրատեսակների նմուշները ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli (աղիքային ցուպիկ) ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ նշված արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
--00—ՅՄ