ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
Այն պահից, երբ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մասին, ՌԴ խաղաղապահների մասին քննադատությունը տեղին չէ։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԴ-ն մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը։ ՌԴ-ն անում է հնարավորը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Շփումների ակտիվության ի՞նչ նվազման մասին կարող է խոսք գնալ, երբ վերջին շրջանում մի շարք համատեղ հանդիպումներ են տեղի ունենում», - հավելեց Զախարովան։
«Իրականության աչքերի մեջ պետք է նայել, ի՞նչ է՝ այս սուր հումանիտար ճգնաժամի պայմաններում պարոն Փաշինյանն ուզում է, որ ՌԴ խաղաղապահները դուրս գա՞ն ԼՂ-ից։
Բառերի հետ աճպարարություն անելը լավ տեղ չի տանելու, երկակի ստանդարտներով պետք չէ գործածել», - ընդգծեց Զախարովան։
--00—ԱՊ