Բառերի հետ աճպարարությունը լավ տեղ չի տանելու, ՌԴ-ին մեղադրելն անտեղին է․ Զախարովան՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

ՌԴ-ն մնում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը։ ՌԴ-ն անում է հնարավորը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շփումների ակտիվության ի՞նչ նվազման մասին կարող է խոսք գնալ, երբ վերջին շրջանում մի շարք համատեղ հանդիպումներ են տեղի ունենում։ Իրականության աչքերի մեջ պետք է նայել, ի՞նչ է՝ այս սուր հումանիտար ճգնաժամի պայմաններում պարոն Փաշինյանն ուզում է, որ ՌԴ խաղաղապահները դուրս գա՞ն ԼՂ-ից։», - հավելեց Զախարովան՝ արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, որում ասվում է, թե ՌԴ-ն իր ակտիվությունը նվազեցրել է հայ-ադրբեջանական և արցախյան հարցերի կարգավորման մասով, քանի որ ավելի շատ կենտրոնացում է նկատվում ՈՒկրաինայի հետ ռազմական իրադարձություններին։

«Բառերի հետ աճպարարություն անելը լավ տեղ չի տանելու, երկակի ստանդարտներով պետք չէ գործածել», - նշեց Զախարովան։

 

--00—ԱՊ