ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Թե որ երկրներին նկատի ուներ Փաշինյանը, երբ խոսում էր 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին, մենք պետք է ինքնե՞րս գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն։ Այս մասին հերթական ճեպազրույցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«2020 թվականի աշնանը հակամարտության հենց սկզբից Ռուսաստանն ամեն ինչ արել է այն դադարեցնելու համար, ինչպես ասել է նախագահ Պուտինը, «որպեսզի Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»:
Հիշեցնեմ, որ այն ժամանակ տեղի ունեցան Պուտինի բազմաթիվ հեռախոսազրույցները Ալիևի և Փաշինյանի հետ։
Հրադադարի հնարավորություն կար դեռ հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Պուտինի առաջարկին, բայց Հայաստանի վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները: Թե ինչի հանգեցրեց դա, բոլորը գիտեն»,-ասել է նա։
--00—ՅՄ