Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում քաղաքացիական անձի ուղղությամբ կրակ է բացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

դ

Արցախի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»։ 

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

 

--00—ՍՊ