ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Ալիևը կպարտվի, եթե Արցախը խաղի մեջ մտնի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։
Մանասյանի համոզմամբ, Արցախը պետք է ընդգծի իր սուբյեկտայնությունը և գործ անի։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ արցախյան կողմը բարձրացնի ԼՂԻՄ-ի հարցը, որը ժամանակին լուծարվել է Ադրբեջանի կողմից։ ԲԺշկի պնդմամբ, հենց այդ հարցը պետք է առաջին հերթին բարձրաձայնվի և դրա իրավունքը կա։
Մանասյանը նաև նշեց, որ Հայաստանը այդ հարցը չի կարող բարձրացնել, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հենց դրան են սպասում, որպեսզի հարցը տեղափոխեն տարածքային ամբողջականության դաշտ։
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԱՊ