ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Իրանն ազատ կարձակի երկրում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներին այն բանից հետո, երբ իրանական բոլոր սառեցված ակտիվները փոխանցվեն Թեհրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
«Իրաքում իրանական ակտիվների ազատ արձակումից հետո սկսվել է Հարավային Կորեայում իրանական ակտիվների ազատ արձակման գործընթացը։ Մինչև գումարն ամբողջությամբ չփոխանցվի, ամերիկացի բանտարկյալները կմնան Իրանում», - գրել է Ջամշիդին X (նախկինում` Twitter) սոցիալական ցանցում:
Այս գրառմանը հաջորդող մեկ այլ գրառմամբ Ջամշիդին նշել է, որ «Հարավային Կորեայում անօրինականորեն պահվող ակտիվների փոխանցումից հետո» ԱՄՆ-ի և Իրանի բանտարկյալները կհեռանան միաժամանակ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ