ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Վաղը Արցախի հարցով արտահերթ նիստ կգումարվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Պաշտոնական Երևանն է դիմել Միավորված ազգերի կազմակերպությանը, ակնկալելով` միջազգային կառույցի միջամտությունը:
Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում ընդգծել է կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ շեշտելով՝ հունիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։
24News-ը քաղաքացիների շրջանում իրականացրել է հարցում պարզելու, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն և ի՞նչ են սպասում միջազգային կառույցից, արդյո՞ք ՄԱԿ-ի ԱԽ-ն կկարողանա պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը:
Հարցված քաղաքացիներից մեկը նշեց. «Բոլորն էլ կարող են պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը` ցանկություն է պետք»:
Մեկ այլ հարցված քաղաքացի էլ ասաց. «Ես ոչ մեկին չեմ հավատում, միջազգային կառույցները ձևական բնույթ են կրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ՅՄ