ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ադրբեջանը բնապահպանների քողի ներքո փակել է Լաչինի միջանցքը, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ բացի Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանը հավելեց, որ ՀՀ իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում․
--00--ԱՀ