ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից 6-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Նրանցից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեքինը` ծանր կամ կայուն ծանր:
Տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
--00—ՅՄ