ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Պատրաստ եմ բանտ նստել, ուզում ենք հեռացնել իշխանությանը, որ դիմադրենք Ադրբեջանին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։
Սահակյանի համոզմամբ՝ Ադրբեջանը ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով դրան իրավական տեսք տալ։
Ըստ Սահակյանի, այս պետությունը չի կարող արտաքին այդ մարտահրավերին դիմագրավել, քանի որ ստեղծվել է առանց հանրային պայմանագրի։
Սահակյանը նշեց, որ իրենք Մաշտոցի պուրակում հենց այդ հիմնախնդրի վրա են քննարկումներ կազմակերպում՝ փորձելով ձևավորել հանրային պայմանագիր։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ