Աթենքը Կիևին կաջակցի օդաչուների վերապատրաստման հարցում․ շարունակվում է Զելենսկիի այցը Հունաստան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

զել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 21-ի երեկոյան այցելել է Հունաստան, որտեղ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի, ինչպես նաև վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրառումները X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։

«Հունաստանը միացել է ավիացիոն կոալիցիային․ այն կվերապատրաստի մեր օդաչուներին F-16-երի վրա թռչելու համար։ Հունաստանը նաև նոր ռազմական օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար», - գրել է Զելենսկին։

Նա հավելել է, որ կողմերը քննարկել են նաև Հունաստանի մասնակցությունն Ուկրաինայի վերակառուցմանը, հացահատիկի արտահանումների համար սևծովյան նոր միջանցքը և այլն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ