ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Աթենքում ռազմատեխնիկական համաձայնագիր է վավերացվել Հայաստանի հետ։ Այսօր այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ընթացքում նշեց ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
«2023 թվականի նոյեմբերի 14-ին Աթենքում ստորագրված ՀՀ-ի և Հունաստանի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրն առաջարկվում է վավերացնել ԱԺ-ում։ Սույն համաձայնագրի նպատակն է՝ ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը, սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ոլորտային կազմակերպություններին աջակցությունը։ Ուղղություններ են հանդիսանալու զենքի և ռազմամթերքի արտադրության տեխնոլոգիաների փոխանցումը և տեխնիկական աջակցությունը, ռազմամթերքի արտադրության, ռազմական հետազոտությունների գնահատման ոլորտներում փորձի փոխանակումը, ռազմական արտադրության կազմակերպությունների համատեղ հիմնումը։», - նախագծի հիմնավորումը ներկայացնելիս ընդգծեց ՊՆ փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ