«Հայէլեկտրոն» գործարանի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է արկ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

հ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում նախկին Հայէլեկտրոն գործարանի աշխատակիցները մաքրման և հողային աշխատանքներ իրականացնելիս արկի նմանվող առարկա են հայտնաբերել։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ