ԼՂ-ի շուրջ ՄԱԿ ԱԽ քննարկումը ոչնչի չհանգեցրեց, ԱՄՆ վարչակազմը պետք է վճռական քայլեր ձեռնարկի․ Շիֆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Screenshot_6

ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ շրջափակման շուրջ քննարկումը ոչնչի չհանգեցրեց, ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկի։ Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։

Շիֆը խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հետ մի բանաձևի անհրաժեշտության մասին, որը կպահանջի վերջ տալ միջազգային իրավունքի խախտմանը, կապահովի սննդի և դեղորայքի հասանելիությունը և մարդկանց ազատ տեղաշարժը։

--00—ՅՄ