ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը:
Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով,
կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք...
--00—ՍՊ