ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
«Հետքը» գրում է․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մապի Ալիկ» անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին, կնոջն ու որդուն` Մակար Պետրոսյանին, հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվող ուսումնասիրության նյութերին ծանոթանալու նպատակով:
Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է նրան, սակայն դատախազը բողոքարկել է դատավճիռը, և այժմ գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանում:
Քրեական գործը հարուցվել էր 2015թ․, սակայն Ալեքսան Պետրոսյանը դատավարական կարգավիճակ ստացել է իշխանափոխությունից հետո՝ 2019թ․։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՍՊ