ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
«Ավելի քան մեկ տարի է, որ ես ոչ մի կուսակցության չեմ սատարում։ Ես չեմ կարծում, որ պետք է մարդկանց անցած ուղին մեկ վարկյանում դնել քննադատել , իմ հայացքներում ոչինչ չի փոխվել, ես ՀՀ-ի համար պատրաստակամ մարդ եմ, իմ պետության կողքին կանգնած եմ, իսկ ինչ վերաբերվում է իշխանության հետ համագործակցությանը՝ նույնիսկ իմ կալանավայրում լինելու ընթացքում, համայնքապետարանը իշխանությունների հետ համագործակցել է »,- այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր և իշխանության համագործակցությանը։
Առուշանյանը նշեց նաև, որ իր անձնական շահով չի առաջնորդվում, վարչապետին Խնձորեսկի ճանապարհի հարցով դիմել է, կլուծվի հարցը։
--00--ԼՀ