Առուշանյանը պաշտոնավարում է որպես համայնքի ղեկավար, որոշումն ընտրովի պաշտոնների մասով չի կիրառվում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

առռ

Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել որպես համայնքի ղեկավար, քանի որ պաշտոնավարումը դադարեցնելու որոշումն ընտրովի պաշտոնների համար չի կարող կիրառվել, 24News-ի հետ զրույցում հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ 

«Առկա է օրենսդրական բաց, մինչև Առուշ Առուշանյանը 3 համայնքապետի նկատմամբ նման որոշում կայացվել է՝ լրացուցիչ պատիժ է նշանակվել, սակայն որևէ մեկի նկատմամբ չեն կարողացել կիրառել»,- մանրամասնեց փաստաբանը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ 24News-ը գրել էր, որ դատարանի որոշմամբ կասեցվել են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։ 24News-ին ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի՝ «նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև՝ հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»։ 

Այստեղից հետևում է, որ Առուշանյանն արդեն Գորիսի համայնքապետ լինել չի կարող։ Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ