Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ՝ կամ հրաժարական կտա, կամ ավագանին պետք է անվստահություն հայտնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանները հարցեր են առաջ քաշում, որոնց հետ ես որպես նախարար և Պրոբացիայի ծառայության անունից խոսող մարդ համաձայն չեմ, ունենք ընթացիկ դատական գործ, պետք է սպասել սեպտեմբերին նիստ է լինելու, կհասկանանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Առուշանյանը ենթակա է կալանավորման, թե ոչ։

«Պրոբացիայի ծառայության որոշման համաձայն՝ պարոն Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ՝ կամ հրաժարական կտա, կամ ավագանին պետք է անվստահություն հայտնի»,-ասաց նա։

--00—ՅՄ