Սոթքում նորմալ է այս պահին, կրակոցների ձայները լսելի չեն․ համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ոո

Նորմալ է էս պահին մեզ մոտ ամեն բան, գյուղն առօրյա կյանքով է ապրում: Կրակոցների ձայները մեզ մոտ լսելի չեն եղել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ