Սոթքում կրակոցների ձայները լսելի են եղել, այս պահին իրավիճակը հանդարտ է. նախկին համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

սոթք

Կոնկրետ այս պահին իրավիճակը հանդարտվել է, բայց կրակոցները լսվել է շատ պարզ, անգամ տեսանելի են դիրքերը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սոթք համայնքի նախկին ղեկավար  Հակոբ Ավետյանը՝ անդրադառնալով այսօր Սոթքի դիրքերի ուղղությամբ ադբերջանական զինված ուժերի ինտենսիվ կրակոցներին։

Դիտարկմանը, որ այժմյան համայնքապետը մեզ հետ զրույցում նշել է, որ կրակոցները գյուղում լսելի չեն եղել, Ավետյանը նշեց. «Կարող է լսողության հետ խնդիր ունի, որ չի լսել: Ինքը նորմալ տղա է, պաշտոնով պայմանավորված՝ ազատ չի կարող խոսել, ես էդ խնդիրը չունեմ, չնայած այն ժամանակ էլ ասել եմ այն, ինչ կար»,- մանրամասնեց նախկին համայնքապետը:

«Ինչ վերաբերում է մեր երեխաների, ծնողների, բնակիչների անվտանգությանը՝  ինչի՞ չպիտի խոսենք ու ասենք ինչ է կատարվում իրականում»,- ասաց Հակոբ Ավետյանը:

Մերի Մանուկյան

--00—ԼՀ