ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը անդրադարձել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերի հայտարարությանը և գրել է․
«Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին արդարացի պատերազմում»,–սա հայտարարել է Թուրքիայի ՊՆ նախարար Յաշար Գյուլերը Էսքիշեհիրում անցկացվող առաջին գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարության 2023-2024 ուսումնական տարվա բացման արարողության իր ելույթում: Դրան ներկա է նաև Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը:
Սրանով թուրքական կողմն ակնհայտ աջակցություն է հայտնում ու նույնիսկ խրախուսում Ադրբեջանի հետագա ագրեսիվ գործողությունները: Բայց դե ըստ ՀՀ իշխանությունների մեղավորը իրենք չեն, մենք ենք՝ գերբով ու անկախության հռչակագրով... »։
--00—ԼՀ