Ամենօրյա հստակ և հասցեկան գործով աջակցեք արցախահայությանը և տեր կանգնեք նրա ճակատագրին․ Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

26957700_0_0_1000_563_1920x0_80_0_0_e22928015e559ce7e0de1ba72396c46b

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է․

«265 օր շրջափակման մեջ ապրող հայը Արցախում ստանձնել և համառությամբ, իրեն բնորոշ կողահաստությամբ տանում է իր բաժին պատասխանատվությունը՝ միաժամակ ակնկալելով, որ նվիրական եռյակի մյուս հենասյուները ևս՝ Մայր հայրենիքն ու Սփյուռքը, հավատարիմ կմնան միասնականության երդմանը։

Ըստ այդմ՝ ուզում եմ խնդրել բոլոր֊բոլորին ամենօրյա հստակ և հասցեկան գործով աջակցել արցախահայությանը և տեր կանգնել նրա ճակատագրին»։

--00—ՅՄ