ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Սեպտեմբերի 5-ին ընդունել եմ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Նորանշանակ դեսպանին շնորհավորել եմ պաշտոնի ստանձման կապակցությամբ և կարևորել Հայաստան-Լիտվա երկկողմ համագործակցությունը։
Դեսպանն իր հերթին հայտնել է, որ շարունակելու է բոլոր ջանքերը ներդնել՝ Հայաստան-Լիտվա ինչպես բարեկամական, այնպես էլ համագործակցային ամուր հարաբերությունների պահպանման և զարգացման համար։
Լիտվացի գործընկերոջս ներկայացրել եմ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերջին սրացումները և անդրադարձել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար ճգնաժամին»։
--00—ՅՄ