ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Լիբիայում առնվազն 150 մարդ է զոհվել «Դենիել» ցիկլոնի առաջացրած հեղեղումների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Bawaba պարբերականը։
Նշվում է, որ փոթորիկն անցել է մի շարք քաղաքներով, այդ թվում՝ Բենգազի, Ալ-Մարջ և Դերնա։ Փոթորկի ճանապարհին հայտնված քաղաքներում ջրամատակարարման և էլեկտրամատակարարման խափանումներ են առաջացել։
--00—ԼՀ