Հայաստանի մի շարք մարզերում կարող է փոթորիկ լինել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

.
ՀՀ 6 մարզում սպասվում են ուժեղ քամիներ, կարող է նույնիսկ փոթորիկ լինել։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
«Մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ, մնացած շրջաններում` 15-20մ/վրկ արագությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
 
--00--ԱՀ