Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը կքննի ԲԴԽ 4 անդամ ունեցող կազմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

դդ

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը

Հիմնավորման մեջ նշվում է՝ նախագծի մշակումը բխում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի քննության արդյունքում կայացվող որոշումների բողոքարկման հնարավորության նախատեսման, ինչպես նաեւ այդ ինստիտուտների կիրառության արդյունքում ծագած մի շարք գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը նշել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը: Նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր եւ ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամ: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է Բարձագույն դատական խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով:

 



--00—ՍՊ