ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Փաշինյանն անձամբ դաշտում թաքուն դիմավորել է ՆԱՏՕ-ականներին, դրանք սովորական խաղաղապահներ չեն: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Նահապետյանի համոզմամբ, վարչապետ Փաշինյանը ստում է, երբ պնդում է, թե 1991 թ․-ին ՀՀ իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում։ Ըստ նրա՝ իրականում հենց Փաշինյանն է երկկողմ պայմանավորվածությամբ փակել Լաչինի միջանցքը, առնվազն որևէ մեկը դեռևս չի արձագանքել կամ հերքել Բայրամովի խոսքերը։
Նահապետյանի պնդմամբ, նպատակ է դրված ռուսներին հանել Արցախից և Հայաստանից և այս ամենը հենց այդ խնդրի իրագործման համար է արվում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ